Հուլիսի 1-ից Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ «Էրեբունի պլազա»-ին հարակից՝ Հանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ, հայտնել է Երևանի քաղաքապետարանը:
Նշվում է նաև, որ Մհեր Մկրտչյան փողոցի վերջնամասում՝ Տիգրան Մեծ պողոտային հարող ճանապարհահատվածում, երթևեկությունը նախկին երկու երթևեկելի ուղղության փոխարեն կկազմակերպվի միակողմ։
Քաղաքապետարանից չեն նշել, թե որքան ժամանակ է տևելու այս փոփոխությունը և ինչ նպատակով է իրականացվում։