Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողներին հաստատել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Թուրքիա այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով:
«Այցը պատմական է, որովհետև Հայաստանի ղեկավարն առաջին անգամ է նման մակարդակի այց ատարելու»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականին աշխատանքային այցով ժամանել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը, որտեղ նրան դիմավորել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
Վերջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա էր մեկնել Անթալիայի տնտեսական ֆորումին։
«Հրապարակ» օրաթերթը հունիսի 14-ին հայտնել էր, որ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահի հետ: