Ընդդիմադիր պատգամավորները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը քննադատող ելույթների համար հայտնվել են թիրախում, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ ուժայինները քաղաքական հրահանգով ուսումնասիրում են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Ագնեսա Խամոյանի և Քրիստինե Վարդանյանի, ինչպես նաև անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի գործունեությունը:
«Իրավապահները փորձում են գտնել մարդկանց, ովքեր կհամաձայնեն դիմումներ գրել պատգամավորների դեմ: Եվ այդ, բնականաբար, կեղծ, սարքովի դիմումների հիման վրա գործեր կհարուցվեն»,- նշել է լրատվականը։