Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է իր բնակարանը կողոպտելու մասին լուրերը: Նա կոչ է արել նշել վնասի իրական արժեքը։
«Լրատվամիջոցներին արտահոսք ապահովողներին խորհուրդ կտամ գոնե վնասի իրական չափը նշեն, ոչ թե քսանապատիկ ավել, հորինվածքն էլ արժանահավատ պետք է լինի, չէ՞։ Կներեք, որ «որոշների» սպասելիքները չեմ արդարացրել, կներեք, որ նախկին իշխանամերձ շրջանակների նման հարստություն չեմ դիզել, և առանձնակի խոշոր չափերի վնաս չի հասցվել։ «Մեղավոր» եմ, ինչ խոսք»,- գրել է նա։
ՔԿ-ն քրգործ էր հարուցել Փաշինյանի մամուլի քարտուղարի տանը գողության առթիվ և հերքել գողոնի արժեքի մասին տեղեկությունը։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Բաղդասարյանի բնակարանից գողացված ոսկյա զարդերն ու մյուս իրերը մոտավորապես 50 000 դոլար ընդհանուր արժեք ունեն։