ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգը»,- նշել են կառավարությունում։
Փաշինյանը փետրվարի 3-ից աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ մասնակցել է Կրոնական ազատության հինգերորդ միջազգային գագաթնաժողովին և «Ազգային աղոթքի նախաճաշին», ինչպես նաև հանդիպում է անցկացրել հայկական համայնքի ներկայացուցիչների և մի շարք գործիչների հետ։