Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը
դատապարտել է Անկարայում թուրքական TUSAŞ ավիատիեզերական կորպորացիայի գործարանում այսօր
տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Ինչպես ցույց տվեց Անկարայի այսօրվա հարձակումը, ահաբեկչությունը և անմեղ մարդկանց վնասելն արդարացում չունի։ Հայաստանը, ինչպես բազմիցս ասվել է, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի և բռնության նմանատիպ գործողությունների»,- ասվում է X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության մեջ:
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները
հայտնել էին TUSAŞ ընկերության գործարանում տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետևանքով
զոհվել էր 4, վիրավորվել՝ 14 մարդ։