Ինչպես նշվում է Միացյալ Թագավորության Արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի հայտարարության մեջ, թուրքական ռազմական գործողությունը Սիրիայում անհաջողության է մատնելու Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը:
Բրիտանական արտգործնախարարը Թուրքիայի քայլերը որակել է որպես միակողմանի կարգով ռազմական գործողություններ, ինչը սպառնալիք է համարել առաջին հերթին տարածաշրջանային կայունության համար:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունն սկսելու մասին` նպատակ ունենալով ստեղծել բուֆերային գոտի, որտեղ կտեղափոխվեն սիրիացի փախստականները թուրքական տարածքներից:
Փաշինյանը և Խաչատուրյանը համաձայնության են եկել ընտրարշավին նախագահի մասնակցության հարցում․ ԶԼՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը համաձայնության են եկել Խաչատուրյանի խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցության հարցում, հայտնում է «Ժողովուրդ» թերթը՝...