Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին վերաբերող հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին հայտնում է Արմենպրեսս գործակալությունը՝ հղում անելով ՀՔԾ մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանի հայտարարությանը։
Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը մեկնաբանել էր «Հրապարակ» թերթում իր դատվածության մասին հրապարակված տեղեկատվությունը։ Նախարարը չէր մերժել դատվածության փաստը, սակայն ընդգծել է, որ այդ տեղեկատվությունը հրապարակվել է հանրաքվեի նախօրեին՝ իր բարի անունը սևացնելու և իր կատարած աշխատանքի արդյունքը նվազեցնելու համար։
ՀԷՑ-ը կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթաց․ Պետրոսյան
Առաջիկա շաբաթվա սկզբին «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պաշտոնապես կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթաց, հայտնել է ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր...