«Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Միասնության թևեր» կուսակցությանն առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով, իսկ կուսակցության հիմնադիր Արման Թաթոյանն ուժին վերագրված «աստղաբաշխական ծախսերը կեղծիք» է որակել։
Դաշինքը պնդում է, որ «Միասնության թևերի»՝ շուրջ 30 գրասենյակների վարձակալության պայմանագրերը պատշաճ գրանցված չեն։ Այդ գրասենյակների վրա, ըստ կենտրոնի հրապարակման, 5 ամսում ծախսվել է տրամադրված գումարի 322 միլիոնը։
Դաշինքը հավաստիացնում է, որ գումարները ЭИСИ ինստիտուտի միջոցով տրվող աջակցության շրջանակում են, որը փոխկապակցված է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Սերգեյ Կիրիենկոյի հետ։
Թաթոյանը հակադարձել է դաշինքի պնդումներին՝ նշելով, որ «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից։ Նա հավաստիացրել է, որ գրասենյակների վրա նշված գումարի անգամ 10%-ը չի ծախսել։
Նա նշել է, որ իրավական ուղիներ է փնտրում «դատի տալու կասկածելի սկզբնաղբյուրին և գնալու է բոլորի հետևից, ովքեր փորձում են ձեռքերը տաքացնել»:

























