• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 19:56
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Բողոքի ակցիա քաղբանտարկյալներին ազատելու կոչով՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի համատեքստում

Հասարակություն, Քաղաքականություն,
05 Մայիս 2026 17:56
ShareShareShare
Բողոքի ակցիա քաղբանտարկյալներին ազատելու կոչով՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի համատեքստում
telegram

Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին զուգահեռ՝ Երևանում նախագահական նստավայրի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներին ազատելու պահանջով։

Այն կազմակերպել էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունն՝ ի դեմս փոխնախագահ Արմեն Աշոտյանի, և նպատակ ուներ նստավայրում անցկացվող միջոցառման օտարերկրացի մասնակիցներին լսելի դարձնել իր բողոքի ձայնը։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին կալանավորված հասարակական և քաղաքական գործիչների լուսանկարները, ինչպես նաև «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Քահանան բանտում է», «Վերադարձն իրավունք է, ոչ թե խնդրանք» գրությամբ պաստառներ։ Մասնակիցների խոսքով՝ ԵՄ քաղաքական հանրությունը պետք է իմանա, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում, որ ժողովրդավարության շղարշի տակ ՀՀ ներկայիս իշխանություններն առաջ են մղում միայն սեփական իշխանությունը պահելու օրակարգը։

«Նախկինում պետականության խորհրդանիշ հանդիսացող այս շենքի վրա կախված է եռագույնը և ԵՄ դրոշը։ Տեսարանն ինքնին լավն է, վատ է այն մարդը, ով ներկայացնում է Հայաստանը, ով հասցրել է մեզ այն վիճակին, որ պետական ատրիբուտները կորցրել են պետականության և ինքնիշխանության իմաստը։ Վատ է, որ այս գագաթնաժողովը կազմակերպվել է որպես Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի մաս»,- նշել է Աշոտյանը։

Նրա խոսքով՝ միջոցառումը «գեղջկական ակումբի համերգի» տպավորություն է թողնում, որտեղ «աբորիգեն հայերը» երգ ու պար են անում «սպիտակ տերերի» մոտ։

Աշոտյանն «ամոթալի» է որակել այն փաստը, որ գագաթնաժողովին տեսակապով մասնակցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքներին հայկական կողմից չեն հակադարձել, այլ միայն եվրոպական կողմն է արձագանքել։

«Պարզվեց՝ Ռոբերտա Մեցոլան (ԵԽ նախագահ) ավելի լավ «տղա» է, քան Փաշինյանը, ով նստած էր այնտեղ և «պո՛ւ» անգամ չհանեց՝ ի պաշտպանություն հայկականության և հայության։ Ցավալի փաստ է, բայց որքան էլ քննադատում ենք եվրոպական ղեկավարներին իրենց երկդիմի պահվածքի համար, երեկ տեսանք, որ երբ պահը հասնում է հենց իրենց շահերին, իրենք լա՜վ էլ կարողանում են արտահերթ ելույթներ ունենալ և պաշտպանել մեր, իրենց շահը»,- նշել է նա։

Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տնտեսական շփումներին, հայտարարել է, որ պարարտանյութի, անասնակերի և բենզինի ներկրմանը զուգահեռ՝ հայկական կողմը հնարավորություն ուներ հասնելու նաև գերիների հայրենադարձմանը։

Աշոտյանը, ով որոշակի ժամանակ է անցկացրել անազատության մեջ, իրականացրել է խորհրդանշական մինի-ակցիա՝ օգտագործելով բանտից իր հետ բերված մետաղյա սպասքը։ Նա բանտային բաժակն ու ափսեն հարվածում էր իրար և անգլերենով պահանջում քաղբանտարկյալների ազատ արձակումը։

Այս գործողությունից հետո ոստիկանական ուժերը նրան և ակցիայի մասնկակիցներին հարկադրել են տեղափոխվել Սիրահարների այգու տարածք, որտեղ շարունակվել են ելույթները։

Այգու տարածքից թեև հնարավոր էր լսելի լինել նստավայրում գտնվող հյուրերին, սակայն ճաղավանդակները պատնեշ էին հանդիսացել՝ անհնար դարձնելով մոտենալը գագաթնաժողովին մասնակցող եվրոպացի առաջնորդներին։ Այնուամենայնիվ, ոստիկանական մեծաքանակ ուժերը շարունակում էին խստորեն հսկել ակցիայի ընթացքը նաև այգու տարածքում։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ Եվրոպան հյուրընկալվել է մի երկրում, որտեղ կան 50-ից ավելի քաղբանտարկյալներ, իսկ իշխանությունը պատերազմում է եկեղեցու դեմ։

«Բացարձակ հույս չունենք, որ կառավարիչները դրա մասին կխոսեն, կառավարիչները նույնիսկ չեն խոսում, երբ Ադրբեջանի նախագահը Բաքվից այստեղ տեսակապով «հաթաթա» է տալիս, բայց դուք միշտ խոսել եք այդ արժեքների մասին, հիմա պետք է որոշեք՝ ավելի շատ ծառայում եք աշխարհաքաղաքակա՞ն շահերին, թե՞ իրական արժեքներին ու ձեր իսկ պաշտպանած գաղափարներին։ Մեզ համար սա անընկալելի է։ Բարով եք եկել, շատ լավ է, որ հեփի վիքենդ են անցկացրել, բայց դա հայ ժողովրդի շնորհքն է և ոչ թե Նիկոլի»,- նշել է նա։

Նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին՝ նշելով, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը կախված չէ առանձին առաջնորդներից։

Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահին Հայաստանում միշտ լավ են ընդունելու հենց այդ բարեկամության շնորհիվ, ինչը կապ չունի ո՛չ Մակրոնի և ո՛չ էլ, առավել ևս, Փաշինյանի հետ:

«Ինչ վերաբերվում է իրենց այստեղ գալուն և Նիկոլին շատ մեծ ռեվերանցներ անելուն, ակնհայտ է, որ այն քաղաքական ուղին, որ այսօր Նիկոլն ընտրել է, նոր տերերի փնտրտուքը հասել է իր ավարտին, այլևս պիտի արևմուտքի կողմից ստացված «պեչատներով» շարունակի իշխանազավթումը»,- նշել է նա։

Կազմակերպիչները հիշեցրել են նաև, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՍԵՊԱ) ստորագրվել էր նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի օրոք։

telegram
Tags: ԱշոտյանԵՄՀայաստան

Հարակից հրապարակումներ

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հուլիսի 21-ի նիստում ուժը կորցրած է ճանաչել 9-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերի ընդհանուր...

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05

Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն, սակայն հրաժարվել է...

Load More
Xosum
  • Լուրեր
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 Աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանին

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе
Սպորտ

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 Աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46

Ըմբշամարտի Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք Աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Հայաստանը առաջնությանը կներկայանա հետևյալ կազմերով․...

Read moreDetails
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն
Սպորտ

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10

Հայ հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է Տալլինում կայացած շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Մրցումների...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ