Երկրի ղեկավարի պաշտոնի համար նախընտրական կարգախոսը պետք է լինի կարճ ուդիպուկ՝ նպատակ ունենալով քաղաքացիների մեջ առաջացնել խորը զգացմունքներ և մոտիվացնել կողմնորոշել նրանց, և բնավ պարտադիր չէ, որ այն արտացոլի նախընտրական ծրագրում առաջ քաշված թեզերը։ Մենք կքննարկենք 199 1-թ.-ից ի վեր Հայաստանի առաջնորդների կարգախոսները:
Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվել է Հայաստանի առաջին նախագահ 199 1թ.: Հայաստանում 1990-ականների ներքին և արտաքին անբարենպաստ զարգացումները քաղաքական դաշտը դարձրել էին բավականին խոցելի և անկայուն: Երկրի առջև ծառացած էին մի շարք առաջնահերթ խնդիրներ՝ Արցախի հարցի լուծումը, աղետի գոտու վերականգնումը, գաղթականների վիճակի բարելավումը, քայքայված տնտեսության կարգավորումը և այլն: Այս պարագայում նախընտրական քարոզարշավի գաղափարախոսությունը հանրապետության իրավիճակի կայունության ապահովումն էր, քանի որ առանց այդ կայունության հնարավոր չէր իրականացնել ո՛չ քաղաքական, ո ՛չ տնտեսական և ո ՛չ էլ ազգային ծրագիր: Նման իրավիճակում սթափ գնահատականների արդյունքում էլ Տեր-Պետրոսյանը հաղթանակ արձանագրեց՝ հավաքելով ձայների 83%-ը: Իսկ արդեն 1996 թ. նախագահական ընտրությունների նախընտրական ծրագիրը նախատեսում էր գործնական քայլեր՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի, քաղաքական և հասարակական հարաբերությունների աստիճանական բարելավմանը: Հենց այս խնդիրների լուծմանն ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի հավաքական մոտեցումներն էլ տվեցին նախագահության երկրորդ շրջանի հնարավորություն (ձայների 51.75%): Երկու տարի անց՝ 1998 թ.,նախագահության երկրորդ շրջանը չլրացած, Տեր-Պետրոսյանը թողեց երկրի ղեկավարի պաշտոնը: Պաշտոնաթողության պատճառը պառակտումն էրՀայաստանի կառավարությունում: Վարչապետ Ռոբերտ Քոչարյան ի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյան ի և ներքին գործերի ու ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյան ի համար ընդունելի չէր Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած պլանը, որը ներառում էր հակամարտության գոտու ապառազմականացում և 1992-1994թթ. ռազմական գործողությունների արդյունքում մի շարք բնակավայրերի վերադարձ Ադրբեջանին:
Նույն թվականի մարտ ամսին նոր նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը: 1998թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նա ստացավ ձայների 59.5%-ը: 2003թ. նախագահական ընտրությունները ևս անցկացվեցին երկու փուլով, որի վերջնական արդյունքում Ռոբերտ Քոչարյանը ստացավ ձայների 67.8%-ը: «Աշխատենք միասին» կարգախոսով Քոչարյանը բոլորին կոչ էր անում հանուն երկրի զարգացման աշխատել միասին. դրանով երկրորդ նախագահը, փաստորեն, շեշտ ում էրժողովրդի հավաքականությ ունը՝ այդկերպ պարտավորեցնելով բոլորին անմասն չմնալ ավելի լավ երկիր ունենալու բարի գործից: Չնայած Քոչարյանը երկիրը ղեկավարեց երկու ամբողջական շրջան . նրա նախագահության վերջին ամիսը ՝ մարտի 1-ի դեպքերի պատճառով,գրվեց պատմության «սև էջերում»:
2008-ին Ռոբերտ Քոչարյանի օգնությամբ և մարտի 1-ի ողբերգության ճանապարհով , «Առաջ, Հայաստան» կարգախոսով Սերժ Սարգսյանը հասավ Բաղրամյան 26՝ ըստ պաշտոնական տվյալների հավաքելով ձայների 52.82%-ը: Կարգախոսը, ըստ էության, Հայաստանի զարգացման գործընթացը միասնաբար շարունակելու, առաջ տանելու նշանակություն ուներ: Իսկ 2013թ. վերընտրված Սերժ Սարգսյանը, որը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր ձայների 58.64%-ը, հանդես էր գալիս «Ավելի ապահով Հայաստան» կարգախոսով, որ կոչ էր անում դիմակայել ներքին և արտաքին մարտահրավերներ ին, հաստատակամ առաջ շարժվել, ջանք չխնայել կառուցելու ավելի բարվոք Հայաստան՝ բոլորի և յուրաքանչյուրի համար: Հիմնական շեշտը դրվում էր ավելի լավ, ավելի արդար, ավելի ազատ և բարեկեցիկ Հայաստան կառուցելու ընդհանուր գործի վրա: Կարգախոսում երկու դեպքում էլ «Հայաստան» բառի շեշտադրումն էլ ավելի էր ընդգծում երկրի դերն ու կարևորությունը, և այդ հանգամանքը կարող էր որոշիչ դեր ունենալ ընտրողների զգացմունքների և ընտրության վրա։
Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի ձեռնարկած ՝ 2015թ. սահմանադրական փոփոխություններով Հայաստանն անցավ խորհրդարանական կառավարման ձևին . նախագահ ին ընտրում էր ԱԺ- ն՝ յոթ տարի ժամկետով և միայն մեկ անգամ, վարչապետին տրվում էին ավելի լայն լիազորություններ և այլն:
Թեև Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցնելուց հետո ,հայտարարել էր, որ այլևս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի, ինչպես նաև չի հավակնելու վարչապետի պաշտոնին, փոխեց իր մտադրությունները: 2018 թ. մարտի 2-ին ՀՀ ԱԺ-ն Արմեն Սարգսյանին ընտրեց Հայաստանի 4-րդ նախագահ, որը ՀՀԿ և ՀՅԴ առաջադրմամբ Սերժ Սարգսյանին նշանակեց վարչապետի պաշտոնում: Ապրիլի 17-ին ԱԺ-ն ձայների 77 կողմ և 17 դեմ քվեարկությամբ վերջինիս ընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում, որը, սակայն տևեց ընդամենը 6 օր:
2018 թ. մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից Նիկոլ Փաշինյանը սկսեց «Իմ քայլը» շարժումը, որն ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրեց ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության: 2018թ. ապրիլի 13-ին արդեն Երևանում նա կազմակերպեց բողոքի ակցիաներ ընդդեմ առաջադրման Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, որը ապրիլի 23-ին հրաժարական տվեց: 2018թ. մայիսի 8-ին համաժողովրդական շարժման պահանջով ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին ընտրեց ՀՀ վարչապետ: Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ բավական հաջող մշակված գաղափարախոսական շարժմամբ, որն ուղեկցվում էր միանգամից երկու նախաձեռնությամբ՝ «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին»՝ «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» կարգախոսով: «Իմ քայլն» իր մեջ ամփոփում էր գաղափարը անհատի, որն ունակ է իր քայլերով լինել այն փոփոխությունը, որ ցանկանում է տեսնել, այսինքն՝ երկրում նոր փոփոխություններ անելու պատասխանատվությունը դրվում էր հենց անհատի, քաղաքացու վրա՝ նրան պարտավորեցնելով դիմել գործողությունների երկրում բարեփոխումներ անելու նպատակով: «Մերժիր Սերժին» նախաձեռնության անվանումն արդեն ուներ մարդկանց մեծ խմբեր ներգրավելու հսկայական հնարավորություններ. այն համախմբելու էր մարդկանց հոծ բազմությանը, որի մեջ կուտակ վել էրՍերժ Սարգսյանի և նրա վարչակարգի դեմ երկար տարիների դժգոհությունը, և բացահայտ կերպով դեմ արտահայտվելու հնարավորություն ունե ր :
Այս շարժման մանրամասները և խորհրդանիշները վճռորոշ դեր խաղացին մեծաթիվ մարդկանց ներգրավելու և, համապատասխանաբար, դրա հաջողությանը հասնելու գործում: Հայերի սիրած «դուխով» բառը «թավշյա հեղափոխության» կարգախոսն էր: Այն դարձավ իսկական կարգախոս: Գրվեցին երգեր, իսկ «դուխով» գրությամբ շապիկները, գլխարկները և ինքնասոսնձվող պիտակները վաճառվեցին հազարավոր օրինակներով:
Ընդհանուր առմամբ դժվար է ասել, թե որքանով է Հայաստանում այս կամ այն կարգախոսը դրական ազդեցություն ունեցել քաղաքացիների կողմնորոշման և ընտրությունների վերջնական արդյունքների վրա՝ բացառությամբ 2018 թ. դեպքերի: Եթե հաշվի առնենք 1991թ.-ից ի վեր միջազգային դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների գնահատականները, ապա վստահորեն կարող ենք ասել, թե Հայաստանումմիշտ չէ, որ ընտրությունների արդյունքները արտահայտել են ընտրողների կամքը:
«Չեմ ներկայացնելու», «ճիշտ որոշում է». հարցում` եկամուտների պարտադիր հայտարարագրման մասին
Հայաստանի կառավարության որոշմամբ համընդհանուր հայտարարագրումը պարտադիր է դարձել. 2024 թվականի եկամուտների համընդհանուր հայտարարագրումը պետք է ներկայացվի մինչև 2025 թվականի նոյեմբերի...