Երևանի առաջին ատյանի դատարանը Թորգոմ Ասատրյանին մեղավոր է ճանաչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԱԺ այդ ժամանակվա խոսնակ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու մեջ:
Դատարանը՝ Ժորա Չիչոյանի նախագահությամբ, Ասատրյանին դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Գործը քննվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ խորհրդարանի նախկին նախագահի վրա հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
Սկզբում Ասատրյանը գտնվել է տնային կալանքի տակ, սակայն Գերագույն դատարանը չեղարկել է խափանման միջոցը և որոշել է նրան կալանավորել։
Սկզբնական շրջանում մեղադրանքը որակավորվել էր որպես սպանության փորձ, սակայն հետագայում այն վերակարգավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (2003 թվականի փոփոխությամբ)՝ զանգվածային անկարգություններին մասնակցություն բռնություն գործադրելով։




































