«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կկալանավորվի 2 ամիս ժամկետով։ Դատարանը բավարարել է նրան կալանավորելու Գլխավոր դատախազության միջնորդությունը։
Պատգամավորը քիչ առաջ տեղափոխվել է կալանավայր։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 7-ին ԱԺ-ում ներկայացրել էր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը, ինչին իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ էր քվեարկել: Պատգամավորը մեղադրվում է հարվածային խմբերում ցուցարարներ հավաքագրելու համար:
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և նրա 14 աջակից հունիսի 26-ին կալանավորվել էին ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով: Նրանք մեղքը չեն ընդունում: