Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մերժել է երեք դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությունը։
Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Ռուստամ Մախմուդյանի, Հրաչ Այվազյանի, Կարեն Ավետիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել Արդարադատության նախարարության կողմից՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա։
Գործը վերաբերում է դատական ակտով կիրառված նորմին դատարանի տված մեկնաբանությանը։ Նախագահող դատավորն Այվազյանն էր, իսկ Մախմուդյանն ու Ավետիսյանը՝ դատական կազմի դատավորները։