Լոռու մարզում հունիսի 16-ին Պաշտպանության նապարարության հաշվեկշռում գտնվող մեքենայի կողաշրջման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ըստ գերատեսչության ներկայացուցչի՝ գործը վերաբերում է ՔՕ 538-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս, պատվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով)։
Նշանակվել են դատաբժշկական, ապրանքագիտական փորձաքննություններ, 1 անձի պատճառվել է թեթև վնասվածք, նշեց Ավդալյանը։
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հունիսի 16-ին հայտնել էր, որ պատահարի հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան: