Քաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած Երևանի 49 երթուղու վարորդն ազատվել է աշխատանքից, հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
«Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը մանրամասն ուսումնասիրվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որից հետո որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,- մանրամասնել է խոսնակը։
Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ քաղաքացիների և վարորդի միջև վեճ է տեղի ունենում, և ինչ-որ պահի վարորդն սկսում է բղավել մի կնոջ վրա։
ՆԳՆ-ից Armenia Today-ին հայտնել են, որ միջադեպի վերաբերյալ դեռ ահազանգ չունեն։