«Սրբազան պայքարի» գործով անցնող Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատարանի որոշմամբ կմնա տնային կալանքի տակ։
Միևնույն ժամանակ, դատարանը որոշել է մեղմացնել տեսակցությունների սահմանափակումները, որպեսզի «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Սարգսյանը կարողանա հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակում ընդունել այցելուների՝ բացառությամբ վարույթին առնչվող անձանց։
ԱԱԾ-ն 2025-ի հունիսին խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: 16 անձ, այդ թվում՝ Սարգսյանը, կալանավորվել էին իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով։ 2025-ի դեկտեմբերին Սարգսյանի կալանքը դատարանը փոխարինել էր տնային կալանքով, փետրվարին այն երկարաձգել 3 ամսով։



























