Վեդիում մանկապղծության գործով 3-րդ անձն է կալանավորվել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
ՔԿ-ն մայիսի 5-ին հայտնել էր, որ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության մասին հաղորդումներն ստացվել էին փետրվար և ապրիլ ամիսներին՝ մի քանի դրվագով։
Մայիսի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դեպքի առնչությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել 2 անձի նկատմամբ, մայիսի 7-ին նրանք կալանավորվել էին։ Այսօր կալանավորված 3-րդ անձի՝ Վ.Ե.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել մայիսի 8-ին։
Դեպքի ֆոնին իրավապահ համակարգի 5 պաշտոնյա էր ազատվել աշխատանքից։
Կարդացեք նաև՝
Վեդիում տուժած անչափահաս քույրերի հորեղբայրն ազատ է արձակվել․ փաստաբան

























