Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վեց մարդ վիրավորվել է, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ բախվել են Volkswagen Tuareg և Honda Elysion մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե էլեկտրասյանը։
Տարբեր աստիճանի վնասվածքներով տուժածները տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել մոտակայքում գտնվող քաղաքացիները։
Վթարի վերաբերյալ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը, նշվում է հրապարակման մեջ։