Երևան-Մեղրի ավտոճանապարհի 105-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում, վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ահազանգն ստացվել է հունիսի 14-ին՝ ժամը 11։33-ին։ Ըստ հաղորդագրության՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Հունվարի 25-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել էին Hyundai և Opel մակնիշների ավտոմեքենաները և հայտնվել ճամփեզրյա ջրահեռացման առվակում։