Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի նպատակով Հայաստանն Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) 250 մլն դոլար վարկ կվերցնի։ ՀՀ կառավարությունը Հայաստանի և ԱԶԲ-ի վարկային համաձայնագրի նախագծին հավանություն է տվել հոկտեմբերի 30-ի նիստում։
Նախագծով նախատեսվում է, որ պետությունը վարկը կարող է մարել 27 տարվա մընթացքում՝ 10 տարվա արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի օգտագործման վերջնաժամկետը սահմանված է 2030-ի դեկտեմբերի 31-ը, իսկ մայր գումարի մարումները կմեկնարկեն 2035-ի դեկտեմբերից։
Նախարարությունից նշել են, որ ծրագիրը նպատակ ունի բարելավել տեղահանված ընտանիքների կենսապայմաններն ու ապահովել երկարաժամկետ լուծումներ։
ԱԺ-ում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկմանն ավելի ուշ սոցապնախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 30-ի դրությամբ՝ տեղահանված 3240 ընտանիք բնակարանային ծրագրով հավաստագիր է ստացել, որոնցից իրացվել է (բնակարան, տուն են գնել կամ գործող վարկ են մարել-խմբ․) 1210-ը։
Armenia Today-ին նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ ծրագրի շրջանակում հավաստագիր ստացած 1044 ընտանիքից քանիսն է իրացրել այն, քանիսն է բնակարան ու տուն գնել։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Կարդացեք նաև՝



































