Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությանը, սողանքի պատճառով Վլադիկավկազ-Լարս ճանապարհով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է մինչև հետագա ծանուցում:
Նշվում է, որ Վերին Լարսի անցակետով անցնելու համար էլեկտրոնային հերթում ներկայումս գրանցված է ավելի քան 3000 բեռնատար: