ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է 50% մաքսատուրք սահմանել Եվրամիությունից ներկրվող ապրանքների վրա՝ սկսած 2025թ․ հունիսի 1-ից։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ առևտրային հարաբերություններում դժվարություններ են առաջացել։
«Եվրոպական միության հետ, որը ձևավորվել է՝ ԱՄՆ-ին առևտրային հարցերում շահագործելու հիմնական նպատակով, շատ դժվար է համագործակցել», – գրել է Թրամփը՝ հավելելով, որ բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս։
Ապրիլի 3-ին նա հայտարարել էր աշխարհի երկրների մեծ մասի, այդ թվում՝ Հայաստանի համար կիրառվելիք 10 տոկոս մաքսատուրքի մասին։