• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Հուլիս 2026 02:28
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Մեր ակցիաները շարունակվելու են». տնտեսվարողների և պատգամավորների միջև քննարկումն արդյունք չի տվել

Տնտեսություն,
07 Փետրվար 2025 18:14
ShareShareShare
telegram

Խորհրդարանում տնտեսվարողների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումը փոքր և միջին բիզնեսի հարկային բեռի նվազեցման վերաբերյալ արդյունք չի տվել, աշխատանքային քննարկման ավարտից հետո հայտնել են բողոքող գործարարները։ Քննարկումը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-ի ուղիղ եթերում։

Տնտեսվարողները դեմ են փոքր և միջին բիզնեսի համար շրջանառության հարկի դրույքաչափը 5-ից 10 տոկոս բարձրացնելուն։ Ըստ նրանց՝ Ազգային ժողովի և որոշ նախարարությունների ներկայացուցիչներ պարզապես կրկնել են իրենց արդեն հայտնի դիրքորոշումները և որևէ կերպ չեն արձագանքել գործարարների առաջարկներին։

«Նրանք իրենց խոսքն ասացին և ճանապարհեցին: Մեր ակցիաները շարունակվելու են, ավելի են մեծանալու։ Ես մի քանի օր առաջ ասել եմ՝ ակցիան շարունակվելու է, ժողովուրդը հավաքվելու է և տապալելու է էս ամեն ինչը, որ արվում է ժողովրդի գլխին»,- ասել է հանդիպման մասնակիցներից մեկը և հավելել, որ ի սկզբանե մեծ սպասելիքներ չուներ։

Մեկ այլ մասնակից ավելացրել է, որ չնչին հույս ուներ, որ քննարկումը թույլ կտա իշխանություններին հասկանալ օրենքի ողջ ռիսկերը, բայց դա տեղի չունեցավ:

«Ուզում էինք հավատալ, մեր ականջներեով լսել, տեսնել՝ կառավարությունն իսկապե՞ս ուզում է մեզ աջակցել, օգնել, թե՞ ուզում է տապալել։ Հասկացանք, որ ոչ։ Հստակ ասացին՝ զրոյի է հավասար։ Այս օրենքի մեջ կետեր են ներառել, որ հարկային տեռոր է սկսվում ժողովրդի վրա։ Կրկնակի, եռակի հարկ են գրում ու եթե չես հասցնում վճարել, տուգանքները եռակի բարձրանում են»,- ասել է նա։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանը գործարարների առաջարկները ողջամիտ է անվանել։ Նրա խոսքով՝ իրենց նպատակն է, որ բոլորը հարկ վճարեն, բայց, ըստ նրա, հարկերը պետք է տանելի պայմաններով լինեն։ Նա պատասխանել է այն մեղադրանքներին, որ «մտնում են քաղաքացու գրպանը։

«Մեր երկիրը, ցավոք, նավթային, տրանզակցիոն և այլ եկամուտներ չունի, և պետական բյուջեի մուտքերը մեծամասամբ հարկային մուտքերն ու տուրքերն են»,- ասել է պատգամավորը։

Հանդիպումը տևել է շուրջ երեք ժամ, հիմնականում քննարկել են ոսկու շուկայի հարկման հետ կապված հարցեր։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի` փետրվարի 7-ին կայացած արտահերթ քննարկմանն անդրադարձ է կատարվել ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխություններին:

ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանն ընդգծել է, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների վերաբերյալ չեն կազմակերպվել հանրային քննարկումներ: Ասոցիացիայի ղեկավարն առաջարկել է վեց ամսով հետաձգել օրենքի ուժի մեջ մտած ժամկետը, ինչպես նաև անհրաժեշտ համարել լայնամասշտաբ իրազեկումը:

Նրա խոսքով՝ 2023 թվականին Հարկային օրենսգրքում ՊԵԿ-ի նախաձեռնած փոփոխություններով շրջանառության հարկ վճարողները պետք է վարեն իրենց ապրանքային մնացորդի և պահեստի հաշվառում: Հակառակ պարագայում՝ վերջիններս կտուգանվեն:

«Դրան հաջորդեց 2024 թվականի հունիսին ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փաթեթը, որով կրկնակի բարձրացավ շրջանառության հարկի դրույքաչափը»,- ընդգծել է զեկուցողը և հավելել, որ փոփոխությունը վերաբերում է ավելի քան 55 հազար տնտեսավարողի գործունեությանը:

Տնտեսավարողների խոսքով՝ հարկային փոփոխությունների հետևանքով կբարձրանա ապրանքի գինը, կնվազի սպառումը, ոլորտն անկում կապրի: Ոսկու առևտրով զբաղվողի պնդմամբ՝ ոսկու վաճառքի 90 տոկոսն ապահովում է օտարերկրյա գնորդը:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշել է, որ ոլորտի ներկայացուցիչները պետք է մտածեն օրենսդրությամբ առաջարկվող բազմազան գործիքների կիրառման մասին: Նա հորդորել է տնտեսավարողներին Tax free համակարգի կիրառմամբ ազատվել ավելացված արժեքի հարկից: Փոխնախարարն ընդգծել է, որ կառավարությունում քննարկվում է ավելացված արժեքի հարկման համակարգը ոսկերչության և ադամանդագործության համար գրավիչ դարձնելու հարցը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի կարծիքով՝ փաստաթղթով վաճառքը կարող է շահավետ լինել վաճառողի համար:

«Փոփոխության արդյունքում, եթե նույնիսկ փաստաթղթավորման դեպքում հումքը թանկանա, դրա արդյունքում կարող է այնպես ստացվել, որ հարկը վճարվի ոչ թե 5, այլ 1 կամ 2 տոկոս»,- ընդգծել է Սահակյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ «որոշ առաջարկներ կգույքագրվեն և կքննարկվեն կառավարության գործընկերների հետ»: Պատգամավորը հավաստիացրել է, որ փոփոխություններով կառավարությունը նպատակ չունի ավելացնել բյուջեի մուտքերը:

«Բյուջեն պետք է ծառայի տնտեսությանը և բխի տնտեսական քաղաքականությունից: Եթե առաջանում են որոշակի խնդիրներ, դրանք քննարկվում են»,- եզրափակել է Թունյանը:

2024-ի մայիսի 2-ի նիստում կառավարությունը որոշել էր բարձրացնել փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը՝ գործող 5-ի փոխարեն սահմանելով 10%-ի սահմանաչափ։ Փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը չբարձրացնելու պահանջով բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել հունվարի 13-ին, 23-ին, 27-ին, 30-ին և փետրվարի 5-ին։

ԱԺ «Հայաստան» խմբացության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ մի շարք մասնագիտություններ և ծառայություններ հատուկ հարկման համակարգից դուրս բերելու և հարկման ընդհանուր համակարգ ներառելու դեպքում հազարավոր փոքր բիզնեսներ կանգնելու են փակման ռիսկի առջև։ Նրա խոսքով՝ փոփոխությունը չի նպաստելու հարկային մուտքերի ավելացմանը, քանի որ գործունեությունը դադարեցնելու պատճառով փոքր բիզնեսը հարկ չի վճարելու։

telegram
Tags: ԱԺ հանդիպումբողոքտնտեսվարող

Հարակից հրապարակումներ

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,21 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 22-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,08 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,32 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Լոռու մարզի բնակիչներին նոր հացահատիկային կոմբայն է նվիրել, հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու...

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 366,68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,75 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Load More
Xosum
  • Լուրեր
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն սկսել է Ուկրաինայի հարձակումներից տուժած վաճառողների վճարումները

23 Հուլիս 2026 00:44
Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ

Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ

22 Հուլիս 2026 23:58
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին մեղադրել է «կեղծ հայտարարությունների» և «մեդիապատերազմի» մեջ

Ամեն ինչ կամ ոչինչ․ Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման պայմանները

22 Հուլիս 2026 23:10
СК начал расследование после опубликованного видео с дракой девушек

ԿԸՀ-ն չի մերժել Կարապետյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը․ Հովակիմյան

22 Հուլիս 2026 22:21
Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

22 Հուլիս 2026 21:19

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

22 Հուլիս 2026 20:17
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

22 Հուլիս 2026 19:27
Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01
Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

22 Հուլիս 2026 18:48
AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

22 Հուլիս 2026 18:30
Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

22 Հուլիս 2026 18:23
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 18:06
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа
Աշխարհում

Wildberries-ն սկսել է Ուկրաինայի հարձակումներից տուժած վաճառողների վճարումները

23 Հուլիս 2026 00:44

Wildberries-ի շոըրջ 88 000 վաճառող այսօր կստանա իրենց առաջին վճարումները, հայտարարել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը։ «Առաջին հերթին՝ մեզ համար...

Read moreDetails
Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ
Զինված ուժեր

Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ

22 Հուլիս 2026 23:58

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանի գործով կա երկու ձերբակալված, հայտնում է «Ժողովուրդ»-ը։ Ըստ թերթի՝ զինծառայողին...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ