• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
01 Օգոստոս 2025 07:15
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ռուսաստանի հետ կգործենք այնպես, որ չհայտնվենք արևմտյան պատժամիջոցների ներքո․ Փաշինյան

Հայաստան, Տնտեսություն,
22 Մայիս 2023 17:05
ShareShareShare
telegram

Հայաստանը Ռուսաստանի հետ այնպես կաշխատի, որ չհայտնվի Արևմտյան պատժամիջոցների տակ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե եվրոպացիները, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, խնդրե՞լ են խստացնել վերահսկողությունը այն բիզնեսների նկատմամբ, որոնք Ռուսաստանին կարող են օգնել նրան շրջանցել պատժամիջոցները։

Նա հաստատել է, որ այդ հարցը քննարկվել է արևմտյան երկրների հետ բոլոր բանակցություններում, հատկապես վերջին շրջանում, և մանրամասնել, որ հրահանգներ է տվել «խստորեն վերահսկել» աշխատանքը Ռուսաստանի հետ՝ պատժամիջոցներից խուսափելու համար։

«Եթե մենք ընկնենք Արևմուտքի պատժամիջոցների տակ, մեր դաշնակիցներից ոչ մեկի վիճակը ավելի լավ չի լինի, և մենք կփչացնենք հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ»,- բացատրեց նա: Փաշինյանը հավելեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քննարկումների օրակարգում է եղել նաև արևմտյան պատժամիջոցների թեման։

«Հայաստանը թափանցիկ երկիր է, մեր բոլոր ցուցանիշները տեսանելի են, և մենք սեւ առեւտրով չենք զբաղվելու։ Մենք կապի մեջ ենք գործընկերների, տեղական ընկերությունների, պետական ​​մարմինների հետ, որպեսզի հնարավորինս ճիշտ դիրքավորվենք»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, մինչդեռ երկիրը նաև Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է և նրա հետ ունի խորը տնտեսական և ռազմավարական հարաբերություններ։ Սակայն, ըստ Փաշինյանի, Հայաստանը, նաև այս և այլ հանգամանքներով պայմանավորված, չի կարող իրեն թույլ տալ հայտնվել Արևմուտքի պատժամիջոցների տակ։

«Հիմա ամեն ինչ տեղավորվում է իմ ասածի շրջանակներում, սրա վերաբերյալ ես համապատասխան հրահանգ եմ տվել խիստ վերահսկողություն սահմանել»,- եզրափակեց նա։

Վարչապետը նշեց, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք արդեն իսկ «թիրախավորվել» են պատժամիջոցների առումով։ «Ես գիտեմ, որ կան ընկերություններ, որոնք գտնվում են, այսպես կոչված, ռադարի վրա, նրանց գործունեությունը կուսումնասիրվի և համապատասխան եզրակացություններ կարվեն»,- ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ իրավասու չէ հայկական բիզնեսին պատվերներ տալ. «Բայց, մյուս կողմից, մենք բացատրում ենք մեր գործընկերներին, որ շատ դեպքերում պատժամիջոցները կարող են խախտվել անզգուշությամբ։ Երբ գիտեն, որ այս կամ այն ​​սանկցիա է մտցվել ու միտումնավոր խախտում են, սա հարցի մի կողմն է։ Բայց իրականում պատժամիջոցների համակարգը բարդ է, և որոշումները հաճախ փոխվում են։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ, չիմանալով, որ խնդրի առաջ են կանգնելու, երկիրը կանգնեցնում են խնդրի առաջ կամ ստեղծում են նման ռիսկ»,- եզրափակեց նա։

Փաշինյանը հավելեց, որ երկրի իշխանություններն աշխատում են բոլոր ուղղություններով, որպեսզի չխախտեն Արևմուտքի պատժամիջոցները, «մյուս կողմից՝ աշխատում են Ռուսաստանի և պատժամիջոցներ կիրառած երկրների հետ գործընկերային հարաբերությունների վրա»։ Նա օրինակ բերեց, որ Իրանի հետ հարաբերությունները պակաս կարեւոր չեն Հայաստանի համար, սակայն այս երկրի դեմ պատժամիջոցները գործում են 2009 թվականից։

«Եվ Հայաստանը հետևում է այդ պատժամիջոցներին»,- ընդգծեց կառավարության ղեկավարը։

The Wall Street Journal-ը մայիսի կեսերին Հայաստանն անվանեց Ռուսաստանին պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների հիմնական մատակարարներից մեկը: ԱՄՆ-ից և ԵՄ-ից երկակի նշանակության ապրանքների արտահանումը Հայաստան, Վրաստան, Ղրղզստան, Ուզբեկստան և Ղազախստան 2022 թվականին աճել է գրեթե 50%-ով՝ 2021 թվականին 14,6 մլրդ դոլարից հասնելով 24,3 մլրդ դոլարի, ասվում է հրապարակման մեջ։ Դրանում նշվում է, որ Արևմուտքը մտավախություն ունի, որ այդ երկրները կօգտագործվեն Ռուսաստանի կողմից՝ իր դեմ պատժամիջոցները շրջանցելու համար։


Միաժամանակ, Հայաստանի կառավարության խոսնակը թերթին ասել է, որ Երեւանը «չի մասնակցել ԵՄ կամ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելուն ուղղված որեւէ գործընթացի կամ գործողության»։ Նա հավելել է, որ Հայաստանը «ուժեղացրել է մաքսայինում պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը, և երկրի իշխանությունները քննարկել են այդ հարցը ԱՄՆ-ի հետ»։

Դրանից հետո՝ մայիսի 19-ին, ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց լաբորատոր սարքավորումների եւ քիմիական նյութերի վաճառքով զբաղվող հայկական Medisar ընկերության դեմ։

telegram
Tags: Արևմտյան պատժամիջոցներՆիկոլ ՓաշինյանՌԴ պատժամիջոցներ

Առնչվող Նորություններ

Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է. ավելի քան 3000 բեռնատար հերթում է

31 Հուլիս 2025 22:46

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում...

Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարաններն ԱՄՆ ճնշման ներքո հրաժարվում են ռուսական նավթից

Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարաններն ԱՄՆ ճնշման ներքո հրաժարվում են ռուսական նավթից

31 Հուլիս 2025 19:14

Հնդկաստանի խոշորագույն պետական նավթավերամշակման գործարանները ժամանակավորապես դադարեցրել են ռուսական նավթի գնումները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արդյունաբերական աղբյուրներին: Ընկերությունների թվում...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 31-ին՝ ըստ ԿԲ տվյալների

31 Հուլիս 2025 16:18

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 31-ին, կազմել է 383,82 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,02 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Հանրային ծառայությունների ոլորտում ՀՀ-ում լուրջ բարեփոխումների կարիք կա․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում

Հանրային ծառայությունների ոլորտում ՀՀ-ում լուրջ բարեփոխումների կարիք կա․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում

31 Հուլիս 2025 13:22

Պետք է շատ հոգատար լինենք մեր ապրանքի ռեպուտացիայի նկատմամբ․ Մհեր Գրիգորյան

Պետք է շատ հոգատար լինենք մեր ապրանքի ռեպուտացիայի նկատմամբ․ Մհեր Գրիգորյան

31 Հուլիս 2025 12:03

Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

31 Հուլիս 2025 11:59

Ավելին
  • Լուրեր
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ գերիների «դատի» վերաբերյալ Երևանի քննադատությունը խաղաղության գործընթացի «խոչընդոտ» է համարել

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ից պահանջել է ներողություն խնդրել Արցախի մայրաքաղաքի անվանումն օգտագործելու համար

01 Օգոստոս 2025 01:14
ՀԷՑ-ում աշխատանքներն ավարտելուց հետո Ռոմանոս Պետրոսյանին կվերադարձնեն նախկին պաշտոնին․ ԶԼՄ

ՀԷՑ-ը կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթաց․ Պետրոսյան

01 Օգոստոս 2025 00:35
Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիան» դուրս է եկել երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով ռումինական թիմին

Կոնֆերենցիաների լիգա․ «Արարատ-Արմենիան» դուրս է եկել երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով ռումինական թիմին

31 Հուլիս 2025 23:55
ՌԴ-ում երդում չտված օտարերկրացիները քաղաքացիություն չեն ստանա

ՌԴ-ում միգրանտները մի շարք հանցագործությունների դեպքում կզրկվեն քաղաքացիությունից

31 Հուլիս 2025 23:36
Մարտունի քաղաքից հյուսիս-արևմուտք երկրորդ երկրաշարժն է գրանցվել՝ 2,3 մագնիտուդով․ ՆԳՆ

Մարտունի քաղաքից հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել․ ՆԳՆ

31 Հուլիս 2025 22:58
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է. ավելի քան 3000 բեռնատար հերթում է

31 Հուլիս 2025 22:46
Չեմպիոնների լիգայում «Փյունիկը» պարտվել է Մինսկի «Դինամոյին» և պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում

Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» պարտվել է և դուրս մնացել պայքարից

31 Հուլիս 2025 22:06
Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար. Շվիդկոյ

Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ գործողություն է․ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

31 Հուլիս 2025 21:52
Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել

Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել

31 Հուլիս 2025 21:20
Լիբանանի նախագահը «Հեզբոլլահ»-ին զինաթափման կոչ է արել

Լիբանանի նախագահը «Հեզբոլլահ»-ին զինաթափման կոչ է արել

31 Հուլիս 2025 20:41
Սարգիս Սարգսյանը դարձել է Սահմանափակ կարողություններով անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն

Սարգիս Սարգսյանը դարձել է Սահմանափակ կարողություններով անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոն

31 Հուլիս 2025 20:20
Որոշում կայացնելու ժամանակն է․ Իրանի ԱԳ նախարար

Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է ավիահարվածների համար և երկխոսության վերսկսման նախապայման առաջ քաշել

31 Հուլիս 2025 19:53
Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարաններն ԱՄՆ ճնշման ներքո հրաժարվում են ռուսական նավթից

Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարաններն ԱՄՆ ճնշման ներքո հրաժարվում են ռուսական նավթից

31 Հուլիս 2025 19:14
«Տարհանումից հետո վերադարձա ծնարան և շարունակեցի ծնունդ ընդունել». երկրաշարժի պահին ծնունդ ընդունած հայ բժշկի հարցազրույցն Armenia Today-ին

«Տարհանումից հետո վերադարձա ծնարան և շարունակեցի ծնունդ ընդունել». երկրաշարժի պահին ծնունդ ընդունած հայ բժշկի հարցազրույցն Armenia Today-ին

31 Հուլիս 2025 18:31
Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը

Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը

31 Հուլիս 2025 18:30
Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օգոստոսի 2-ից կարող են 3 ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում

Օտարերկրյա վարորդական վկայական ունեցող ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օգոստոսի 2-ից կարող են 3 ամիս անխոչընդոտ մեքենա վարել Հայաստանում

31 Հուլիս 2025 17:56
Թղթային տոմսերի վերացումը Երևանում՝ օգոստոսի 1-ից. քաղաքապետարանի պարզաբանումը

Թղթային տոմսերի վերացումը Երևանում՝ օգոստոսի 1-ից. քաղաքապետարանի պարզաբանումը

31 Հուլիս 2025 17:52
Հեծանվային ենթակառուցվածքները ՀՀ-ում. քաղաքապետարանը և ՏԿԵՆ-ը՝ հնարավոր ծրագրերի մասին

Հեծանվային ենթակառուցվածքները ՀՀ-ում. քաղաքապետարանը և ՏԿԵՆ-ը՝ հնարավոր ծրագրերի մասին

31 Հուլիս 2025 17:37
Գրիգոր Ղազարյանը՝ ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

Գրիգոր Ղազարյանը՝ ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն

31 Հուլիս 2025 16:48
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 31-ին՝ ըստ ԿԲ տվյալների

31 Հուլիս 2025 16:18
«Լաստ պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է 200 կգ-ից ավելի վտանգավոր կաթնամթերք

«Լաստ պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է 200 կգ-ից ավելի վտանգավոր կաթնամթերք

31 Հուլիս 2025 16:00
Լիտվայի վարչապետը կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական է տվել

Լիտվայի վարչապետը կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական է տվել

31 Հուլիս 2025 15:37
Մայր Աթոռում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Մայր Աթոռում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

31 Հուլիս 2025 14:57
Գերմանիան «ադրբեջանական գործով» դատավճիռ է կայացրել

Գերմանիան «ադրբեջանական գործով» դատավճիռ է կայացրել

31 Հուլիս 2025 14:53
Սաուդյան Արաբիայում ատրակցիոնի ընկնելու հետևանքով տուժել է 23 մարդ

Սաուդյան Արաբիայում ատրակցիոնի ընկնելու հետևանքով տուժել է 23 մարդ

31 Հուլիս 2025 14:42
Թուրքիան հայտարարել է օկուպացված Արցախում հյուպատոսություն բացելու մտադրության մասին և ՀՀ հետ սահմանը բացելու պայմաններ առաջադրել

Թուրքիան հայտարարել է օկուպացված Արցախում հյուպատոսություն բացելու մտադրության մասին և ՀՀ հետ սահմանը բացելու պայմաններ առաջադրել

31 Հուլիս 2025 14:08
ՀՀ-ում ամենօրյա ռեժիմով թիրախավորվում են անկախ պաշտոնատար անձինք․ ՄԻՊ

ՀՀ-ում ամենօրյա ռեժիմով թիրախավորվում են անկախ պաշտոնատար անձինք․ ՄԻՊ

31 Հուլիս 2025 13:50
Հանրային ծառայությունների ոլորտում ՀՀ-ում լուրջ բարեփոխումների կարիք կա․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում

Հանրային ծառայությունների ոլորտում ՀՀ-ում լուրջ բարեփոխումների կարիք կա․ ՄԻՊ-ն ահազանգեր է ստանում

31 Հուլիս 2025 13:22
Ինչո՞ւ են առողջական խնդիրներ ունեցող տղային տարել բանակ․ ՄԻՊ պարզաբանումը

Ինչո՞ւ են առողջական խնդիրներ ունեցող տղային տարել բանակ․ ՄԻՊ պարզաբանումը

31 Հուլիս 2025 13:15
Գոհար Հարությունյանը Ֆրանսիայում անցկացվող հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ

Գոհար Հարությունյանը Ֆրանսիայում անցկացվող հրաձգության Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ

31 Հուլիս 2025 13:14
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ գերիների «դատի» վերաբերյալ Երևանի քննադատությունը խաղաղության գործընթացի «խոչընդոտ» է համարել
Աշխարհում

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ից պահանջել է ներողություն խնդրել Արցախի մայրաքաղաքի անվանումն օգտագործելու համար

01 Օգոստոս 2025 01:14

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ակնկալում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության ներողությունը Արցախում Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման վերաբերյալ...

ԿարդալDetails
ՀԷՑ-ում աշխատանքներն ավարտելուց հետո Ռոմանոս Պետրոսյանին կվերադարձնեն նախկին պաշտոնին․ ԶԼՄ
Հասարակություն

ՀԷՑ-ը կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթաց․ Պետրոսյան

01 Օգոստոս 2025 00:35

Առաջիկա շաբաթվա սկզբին «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պաշտոնապես կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթաց, հայտնել է ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ