• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Օգոստոս 2025 20:50
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ռաիսին ասել է, որ Փաշինյանի Իրան այցը բեկումնային կլինի երկու երկրների հարաբերություններում

Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն,
01 Նոյեմբեր 2022 18:01
ShareShareShare
Ռաիսին ասել է, որ Փաշինյանի Իրան այցը բեկումնային կլինի երկու երկրների հարաբերություններում
telegram

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան բեկումնային կլինի երկու երկրների հարաբերությունների բարելավման գործում։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում, գրում է Mehr-ը։

Երևանի և Թեհրանի փոխգործակցության վերաբերյալ

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պնդում է, որ Իրանի պաշտոնյաները տեղեկացված լինեն բոլոր այն հարցերի մասին, որոնք հայկական կողմը բարձրացնում է եռակողմ բանակցություններում։

«Մենք պնդում ենք, որ Իրանը բավարար տեղեկատվություն ունի հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների զարգացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին տեղեկացրել է հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին և ընդգծել, որ համաձայն է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման անհրաժեշտության վերաբերյալ Ռաիսիի կարծիքին։ Ռաիսին իր հերթին ընդգծել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս բարիդրացիության քաղաքականությանը։

«Կովկասյան տարածաշրջանը Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է, և մենք զգայուն ենք այս տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ»,- ասել է Իրանի նախագահը։ Ռաիսին նշել է, որ ցանկացած արտաքին միջամտություն Կովկասյան տարածաշրջանում հղի է լուրջ խնդիրներով։ Իրանի առաջնորդն ընդգծել է, որ տարածաշրջանի խնդիրների լուծումը «պետք է լինի պաշտոնյաների ու այս տարածաշրջանում ներգրավվածների ձեռքում»։

Երևանի և Թեհրանի միջև բարեկամական հարաբերությունները, անշուշտ, կհանգեցնեն իրավիճակի բարելավմանը տարածաշրջանում և աշխարհում, հավելել է նա։

Փաշինյանն իր հերթին ասել է, որ Իրանը «տարբեր կրոնների հետևորդների թափանցիկ համագործակցության և խաղաղ գոյակցության խորհրդանիշն է»։ Այս համատեքստում նա շնորհակալություն է հայտնել Ռաիսիին երկրի հայ համայնքի նկատմամբ Իրանի իշխանությունների վերաբերմունքի համար։

Երևանի եւ Թեհրանի միջև տնտեսական համագործակցության մասին

Փաշինյանն ասել է, որ Հայաստանն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկայի և գազի ոլորտում համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ։

«Այսօրվա հանդիպումներն ու խորհրդակցությունները կարող ենք օգտակար համարել, և ես ուրախ կլինեմ վկայել արդյունքների մասին»,- ասել է ՀՀ վարչապետը։ Ռաիսիի խոսքով, Փաշինյանի հետ բանակցություններում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և անվտանգության ոլորտում համագործակցությունը։

Իրանի նախագահի խոսքով, վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ոլորտում գրանցվել է 43 տոկոս աճ։ Նա նշել է, որ խնդիր է դրվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի՝ ավելացնելով, որ դա իրատեսական է երկու երկրների ցանկության դեպքում։ Ռաիսին հույս է հայտնել նաև Թեհրանի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար։

«Մեր բանակցությունների զգալի մասը վերաբերում է տնտեսական հարաբերություններին, առևտրի ծավալների ավելացմանը և էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և ջրային տնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմանը»,- իր հերթին ասել է Փաշինյանը։ Այդ հարցերը պետք է լրջորեն դիտարկվեն երկու երկրների համապատասխան իշխանությունների կողմից բանակցությունների ավարտից հետո, հավելել է նա։

ՀՀ կառավարության լրատվական ծառայութունից տեղեկացնում են նաև, որ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել Ռաիսիին հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում՝ վերոնշյալ խոսակցությունը շարունակելու համար:

telegram
Tags: Էբրահիմ ՌաիսիԻրանՀայաստանՆիկոլ Փաշինյան

Առնչվող Նորություններ

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

03 Օգոստոս 2025 17:30

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս առկա են, հակամարտությունը չի կարող համարվել լիովին ավարտված, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության...

Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի պայմանագիրը համարում է Իսրայելի հետ համաձայնագրին Ադրբեջանի միանալու պայման․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 21:17

ԱՄՆ վարչակազմն Ադրբեջանի հետ ակտիվորեն քննարկում է Բաքվի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրների միանալու հնարավորությունն Աբրահամի համաձայնագրերին, որոնք նախկինում արաբական...

ՌԴ-ում ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է

02 Օգոստոս 2025 20:31

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ձերբակալվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Շիխլինսկին Մոսկվայից տեղափոխվել է Եկատերինբուրգ...

«Գազպրոմը» հայտարարել է Հայաստան գազի մատակարարումը դադարեցնելու մասին

Պաշտոնապես մեկնարկել է ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա

02 Օգոստոս 2025 16:34

Այսօրվանից պաշտոնապես մեկնարկել է Թուրքիայով ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա: Սիրիա-Թուրքիա սահմանի մոտ կայացել է բացման հանդիսավոր արարողություն, հայտնում են թուրքական...

Ադրբեջանցիների կողմից ռուսական քաղաքներն «անվանափոխելու» դեպքում Մոսկվան կփակի Բաքվի հետ տրանսպորտային կապերը․ Զատուլին

Ադրբեջանցիների կողմից ռուսական քաղաքներն «անվանափոխելու» դեպքում Մոսկվան կփակի Բաքվի հետ տրանսպորտային կապերը․ Զատուլին

02 Օգոստոս 2025 14:31

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը չի բացառել, որ Ռուսաստանը կարող է փակել Ադրբեջանի հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը, եթե շարունակվի...

Փաշինյանը և Խաչատուրյանը համաձայնության են եկել ընտրարշավին նախագահի մասնակցության հարցում․ ԶԼՄ

Փաշինյանը և Խաչատուրյանը համաձայնության են եկել ընտրարշավին նախագահի մասնակցության հարցում․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 13:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը համաձայնության են եկել Խաչատուրյանի խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցության հարցում, հայտնում է «Ժողովուրդ» թերթը՝...

Ավելին
  • Լուրեր
Մեկ օրում արեգակի վրա երկու հզոր բռնկում է տեղի ունեցել

Արևի վրա մեկուկես ամսվա ընթացքում ամենաուժեղ բռնկումն է տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 20:09
Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

03 Օգոստոս 2025 19:11
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

03 Օգոստոս 2025 17:30
Դամասկոսը և քրդական կոալիցիան մեղադրել են միմյանց Սիրիայի հյուսիսում հրետակոծության մեջ

Դամասկոսը և քրդական կոալիցիան մեղադրել են միմյանց Սիրիայի հյուսիսում հրետակոծության մեջ

03 Օգոստոս 2025 16:53
Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

03 Օգոստոս 2025 16:27
Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

03 Օգոստոս 2025 14:56
ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 14:02
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

03 Օգոստոս 2025 12:52
Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

03 Օգոստոս 2025 11:28
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

03 Օգոստոս 2025 10:18
Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

03 Օգոստոս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին

03 Օգոստոս 2025 07:37
Ֆրանսիան օդային ճանապարհով մարդասիրական օգնություն է հասցրել Գազա

Հինգ երկրից հումանիտար օգնության 90 փաթեթ է հասցվել Գազա

02 Օգոստոս 2025 23:43
Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

Շիրակի մարզում ավտոմեքենայի վթարի հետևանքով ՌԴ երկու քաղաքացի է զոհվել․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 23:03
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 8-ին

Հայաստանի մի շարք շրջաններում առավելագույն ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել

02 Օգոստոս 2025 22:23
Թրամփն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ժամկետ է հայտնել Ռուսաստանին

ԱՄՆ-ն Երևանի և Բաքվի պայմանագիրը համարում է Իսրայելի հետ համաձայնագրին Ադրբեջանի միանալու պայման․ ԶԼՄ

02 Օգոստոս 2025 21:17
Մեկ օրում արեգակի վրա երկու հզոր բռնկում է տեղի ունեցել
Աշխարհում

Արևի վրա մեկուկես ամսվա ընթացքում ամենաուժեղ բռնկումն է տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 20:09

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության (M դասի) բռնկում, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին։...

ԿարդալDetails
Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց
Հասարակություն

Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

03 Օգոստոս 2025 19:11

Իրաքի Շանգալ եզդիաբնակ մարզում 2014 թվականի այս օրը՝ օգոստոսի 3-ին, իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻԼԻՊ) կողմից սանձազերծված արյունալի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ