88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, տեղեկացրել են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Միությունն իր ցավակցություններն է հայտնել դերասանի հարազատներին և գործընկերներին։
Ժողովրդական արտիստը կինոյում նկարահանվել է 1964 թվականից։ 1980 թվականին Մանուկյանն արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, 1981-ին՝ ՀԽՍՀ պետական մրցանակին, 1998-ին՝ Մովսես Խորենացու մեդալին։