Երևանում տեղի կունենա «Երգի դիվանագետներ» խորագրով համերգ՝ Յելի համալսարանի միջազգային և «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբերի մասնակցությամբ, հայտնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։
Համերգը կկայանա մայիսի 23-ին՝ ժամը 19:30, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Յելի համալսարանի միջազգային երգչախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սթիվեն Լիպսիտի, իսկ «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյանի ղեկավարությամբ։
Համերգին կհնչեն Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների ավանդական երգեր։
Մուտքը 6 տարեկանից սկսած երեխաների համար։ Տոմսերի գները տատանվում են 2000-3000 դրամի սահմաններում։
Սաղմոսերգուի երգչախումբը իր տեսակի մեջ միակ տղամարդկանց երգչախումբն է Հայաստանում։ Նպատակն է կատարել ավանդական և ժամանակակից հայկական հոգևոր երաժշտություն։