Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսի ընտանիքի անդամները հայտնել են, որ դերասանի մոտ ախտորոշվել է ճակատային դեմենցիա, որի դեմ բուժում գոյություն չունի, հայտնում է Daily Mail-ը։
2022 թվականի մարտին Ուիլիսի հարազատները հայտարարել էին, որ նա ավարտում է դերասանական կարիերան աֆազիայի (խոսքի խանգարման) պատճառով։ Այդ ժամանակից ի վեր հիվանդությունը զարգացել է, սակայն այժմ բժիշկներն ավելի ճշգրիտ ախտորոշում ունեն, հայտնում է դերասանի ընտանիքը։
Այս հիվանդությունն ունեցողների մոտ աստիճանաբար նվազում են ճանաչողական գործառույթները, տուժում է խոսքը, փոխվում է կառուցվածքը։
Բրյուս Ուիլիսը նկարահանվել է շուրջ 150 ֆիլմերում և սերիալներում, որոնցից առավել հայտնի են «Քրեական ընթերցվածք», «Մեղքերի քաղաքը», «12 կապիկներ», «Արմագեդդոն», «Պինդ ընկույզ», «Շնագայլը», «Հինգերորդ տարրը» և «Վեցերորդ զգայարան» ֆիլմերը։ Ուիլիսը երկու անգամ ստացել է «Էմմի» մրցանակ, մեկ անգամ «Ոսկե Գլոբուս» և չորս անգամ առաջադրվել է «Սատուրն» մրցանակաբաշխությունում։