Վարչապետի որոշմամբ՝ Վահան Հակոբյանն ազատվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից, տեղեկանում ենք Egov.am-ից:
Որոշման պատճառների մասին հայտնի չէ:
Հակոբյանն այս պաշտոնն զբաղեցնում էր 2022թ. հոկտեմբերի 20-ից:
Պաշտոնի նշանակման վերաբերյալ որոշման մասին այդ ժամանակ հաղորդվել էր, որ իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ մաքսային ոլորտին առնչվող շահերը ՌԴ-ում ներկայացնելու, Հայաստանի և Ռուսաստանի միջև մաքսային ոլորտին առնչվող հարցերում փոխշահավետ և ակտիվ համագործակցություն ապահովելու, այդ թվում՝ Վերին Լարս միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությամբ: