Շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարող ընկերությունը 4 միլիարդ դրամի չհայտարարագրած շրջանառություն է իրականացրել, հայտնել է ՊԵԿ-ը։
Ըստ հաղորդագրության՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի շուրջ 1,1 միլիարդ դրամի վնաս։
ՊԵԿ-ը Երևանի տարբեր վարչական շրջաններում գտնվող վաճառքի կետերում իրականացրել է միաժամանակյա միջոցառումներ, առգրավել նախաքննության համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ նյութեր։