Շենգավիթի թաղապետարանում կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է, Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Մյուս ձերբակալվածի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք, նշեց նա։
Ապրիլի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ քննչական գործողությունների արդյունքում ձերբակալություններ են կատարվել Երևանի Շենգավիթի վարչական շրջանում։
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ կաշառք ստանալու կասկածանքով Ազգային անվտանգության ծառայություն է տարվել վարչակազմի երկու աշխատակից։
Կաշառք տալու, ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքներով վերջին ամիսներին քաղաքապետարանի երեք, թաղապետարանների երկու պաշտոնյաներ են կալանավորվել: