ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրառում է կատարել՝ խոստանալով Միացյալ Նահանգները դարձնել ավելի մեծ, ուժեղ, հարուստ և կրոնական, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Միասին մենք Ամերիկան կդարձնենք ավելի մեծ, ավելի լավը, ավելի ուժեղ, հարուստ, առողջ և ավելի կրոնական, քան երբևէ»,- գրել է նա։
Այլ հրապարակումներում Սպիտակ տան ղեկավարը շնորհավորել է իր համաքաղաքացիներին Սուրբ Զատիկի կապակցությամբ, նույնիսկ «ամենավատ ու ապաշնորհ նախագահին՝ քնկոտ Ջո Բայդենին»։