Գեղարքունիքի մարզում դպրոցում ռազմագիտության դասաժամին կրակոցի հետևանքով վիրավիրվել է աշակերտ՝ 14-ամյա Է․ Ս․-ն, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ մարտի 4-ին, ժամը 14։30-ի սահմաններում ՆԳՆ-ն տեղեկություն է ստացվել, որ օդամղիչ հրացանով կատարված կրակոցի հետադարձի հետևանքով «ձախ ակնակապճի շրջանի ծակած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Է․ Ս․-ն։
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ ժամը 12։50-ի սահմաններում, Գավառի միջնակարգ դպրոցում ռազմագիտության դասաժամին: Ա․ Ի․-ն օդամղիչ հրացանից կրակելուց հետո, կոտորակը հարվածել է պատին և հետ է անդրադարձել՝ դիպչելով Է. Ս․-ի ձախ աչքի շրջանին՝ պատճառել է մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել Քննչական կոմիտե: