ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ավելի քան 10 000 աշխատակիցներին կկրճատի՝ նրանց թիվը հասցնելով շուրջ 300-ի, գրել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ ամբողջ աշխարհում իր աշխատանքը կշարունակի USAID-ի միայն 294 աշխատակից։
Փետրվարի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը։ Նշվում էր, որ Թրամփը դիտարկում է USAID-ը Պետքարտուղարության հետ միավորելու հարցը։
«Հրապարակը» փետրվարի 5-ին գրել էր, որ USAID-ի գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել Հայաստանում, քանի որ քաղակտիվիստների մի մեծ խումբ տարիներ շարունակ սնվում էր ամերիկյան ծրագրերից։