Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Հունիսի 8-ի ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ:
ԳՇ-ն դեմ է գումարի դիմաց կարճատև ծառայելու մասին նախագծին․ ԶԼՄ
Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբը բացասական կարծիք է հայտնել գումարի դիմաց կարճաժամկետ ծառայելու մասին նախագծին՝ նշելով՝ «դեմ ենք», հայտնել է «Հրապարակ»...