• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
29 Հունիս 2026 16:09
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Պետական այրեր․ Դանիել Բեկ-Փիրումյան

Զինված ուժեր, Հայաստան, Հասարակություն,
28 Մայիս 2020 17:18
Share346ShareShare
Պետական այրեր․ Դանիել Բեկ-Փիրումյան
telegram

Դանիել Բեկ-Փիրումյանը ծնվել է 1861-ին Արցախի Խաչեն գավառի Նախիջևանիկ գյուղում։ Պապի մասին Մեծ գիրք գրած զորավարի թոռը  Յուրի Փիրումյանը, կարծում է, որ իրականում Դանիել Փիրումյանը կարող էր ծնվել նաև շուտ։ Ամեն դեպքում Բեկ-Փիրումյանը ծնունդով Ղարաբաղից է, իսկ այդ հողը միշտ անվախ մարտիկներ է ծնել։

Ավարտելով Շուշիի քաղաքային ուսումնարանը, նա որոշել է նվիրվել զինվորական ծառայությանը և սկսել է 1881-ից՝ Երևանյան գնդում։ 1881-83 թթ. սովորել է Թիֆլիսի հետևակային ուսումնարանում։ 1-ին աշխարհամարտի ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում, աչքի ընկել քաջությամբ, ստացել գնդապետի կոչում, պարգևատրվել շքանշաններով ու անվանական զենքով։

Նա ծառայել է հավատով ու ճշմարտությամբ, անցել են տարիներ, պատերազմներ ու հեղափոխություններ, որոնք փոխել են աշխարհը, և 1918 թվականին Դանիել Բեկ-Փիրումյանը ռուսականից տեղափոխվել է Առաջին Հանրապետություն Հայոց բանակը։ Նրան  գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ նշանակել են, նախ՝ Երևանի կայազորի հրամանատարի տեղակալ, ապա՝ Սուրմալուի ռազմական տեղամասի հրամանատար։ Նույն թվականին գեներալ-լեյտենանտ Նազարբեկովը Բեկ-Փիրումյանին ներկայացրել է գեներալ-մայորի կոչմանը։

1918-ի մայիսին թուրքական առաջապահ ջոկատները հասել էին արդեն Սարդարապատ կայարան՝ ընդհուպ մոտենալով Էջմիածնին: Հայության համար այդ օրհասական պահին վճռական դեր են խաղացել Դանիել Բեկ-Փիրումյանի ռազմաճակատային փորձը և կամային հատկանիշները:

1918 թ մայիսի 26-ին մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին որպես ընդհանուր հրամանատար։ Վճռական պահին մարտի հետագա ղեկավարությունը հանձնել է Ալեքսանդր Շնեուրին և նետվել կռվի դաշտ։ Ցուցադրելով զինվորական հմտություն և արիություն, իր գլխավորած ուժերով ռազմաճակատի կենտրոնական մասում ջախջախել ու ետ է շպրտել թուրք զավթիչներին։ Սարդարապատի ճակատամարտին մասնակցել է նաև նրա հորեղբորորդի Պողոս Բեկ-Փիրումյանը՝ որպես Ղարաբաղի մահապարտների գնդի հրամանատար։

«...Շղթաները (հայ զինվորների) ոտքի ելան և «ուռա» գոռալով առաջ վազեցին, իսկ թուրքերը խուճապի մատնվեցին, որովհետև նրանց թիկունքն անցած ջոկատը կրակ էր բացել պաշարակիր սայլերի և թիկունքի վրա։ Քիչ անց թուրքերը փախուստի դիմեցին՝ լքելով ամբողջ ռազմամթերքը, վիրավորներին ու սպանվածներին... Ճակատամարտը շահված էր, Հայաստանը՝ փրկված»,- գրում է Ալեքսանդր Շնեուրը:

58-ամյա Դանիել Բեկ-Փիրումյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության օրոք նա առաջիններից էր, ով պաշտոնապես ստացավ այդ կոչումը:

Անկախության տարիներին Դանիել Բեկ-Փիրումյանը տարբեր ռազմական պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի ռազմական գերատեսչությունում: 1919-ի վերջին նա ստանում է գեներալ-լեյտենենտի կոչում և նշանակվում Կարսի պարետ: Ցավոք, ավտովթարի պատճառով նա կոտրում է ոտքը, իսկ 1920-ի հոկտեմբերին թուրքերի կողմից Կարսի գրավման ժամանակ գերի ընկնում: 1921-ի հունվարին նրան տեղափոխում են Ալեքսանդրապոլ, ապա հանձնում ռուսական 11-րդ Կարմիր բանակի ներկայացուցիչներին:

Օկուպացված Հայաստանում մոլեգնում էր բոլշևիկյան տեռորը, և թուրքական գերությունից ազատվելուց անմիջապես հետո Սարդարապատի պանծալի հերոս Դանիել Բեկ-Փիրումյանը հայ բարձրաստիճան այլ սպաների հետ գնդակահարվում է բոլշևիկների կողմից Ղարաքիալիսա-Դիլիջան ճանապարհին: Հայտնի է, որ գեներալի դին հնարավոր է լինում գաղտնի տեղափոխել Էջմիածին և թաղել Սուրբ Գայանեի վանքին կից գերեզմանատանը: Նույն 1921-ին, չդիմանալով այլևս բոլշևիկյան արհավիրքին, Երևանում ինքնասպան եղավ նաև Սարդարապատի մեկ այլ հերոսը՝ Պողոս Բեկ-Փիրումյանը:

Պետք է ասել, որ Դանիել-Բեկի մահվան պատճառների և մահվան տաեթվի մի քանի վարկածներ կան: Ինչ-որ մեկը պնդում է, որ նրան 1921-ին գնդակահարել են բոլշևիկները, ինչ-որ մեկը, որ կենդանի է տեսել գեներալին նույնիսկ 1930-ին։ Ամեն դեպքում, նրա վերջին հանգրվանը կհամարենք 1922թ-ը ... ։

Նրա գերեզմանաքարին գրված է՝ «Դանիել Բեկ-Փիրումյան, Սարդարապատի մարտերի զորավար, Հայրենիքի հերոս»։

telegram

Հարակից հրապարակումներ

Сати Спивакова назвала причину госпитализации Владимира Спивакова

Սաթի Սպիվակովան հայտնել է դիրիժորի հոսպիտալացման պատճառը

29 Հունիս 2026 14:41

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը հունիսի 19-ին հոսպիտալացվել է թոքաբորբով, որը զարգացել է բրոնխիտի և ուժեղ գերհոգնածության...

Գերմանական Նաումբուրգում Արմավիր քաղաքի անունով ծառուղի է բացվել

Գերմանական Նաումբուրգում Արմավիր քաղաքի անունով ծառուղի է բացվել

29 Հունիս 2026 13:47

Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր քաղաքի անվամբ ծառուղի է բացվել, հայտնել են Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից։Ըստ հրապարակման՝ հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արմավիրի...

Հետադարձ հիփոթեք ՀՀ-ում և ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը (ուղիղ)

Հետադարձ հիփոթեք ՀՀ-ում և ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը (ուղիղ)

29 Հունիս 2026 13:11

ՍԴ-ն 4-րդ օրն է քննում ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը (ուղիղ)

ՍԴ-ն 4-րդ օրն է քննում ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը (ուղիղ)

29 Հունիս 2026 11:17

Քաղաքական ուժերի ճեպազրույցը ՍԴ-ի դիմաց (ուղիղ)

Քաղաքական ուժերի ճեպազրույցը ՍԴ-ի դիմաց (ուղիղ)

29 Հունիս 2026 10:48

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

29 Հունիս 2026 10:39

Load More
Xosum
  • Լուրեր
Բանավեճ՝ ՍԴ-ում․ Սաֆարյանն ու Օրբելյանը վիճեցին «3 ուժի» շուրջ

Բանավեճ՝ ՍԴ-ում․ Սաֆարյանն ու Օրբելյանը վիճեցին «3 ուժի» շուրջ

29 Հունիս 2026 15:52
Դատարանը մերժել է Քոչարյանի հայցն ընդդեմ Սիմոնյանի

Դատարանը մերժել է Քոչարյանի հայցն ընդդեմ Սիմոնյանի

29 Հունիս 2026 15:30
Ցեղասպանության ճանաչումն Իսրայելին պատասխանատվությունից չի ազատում․ ՀՅԴ

Ցեղասպանության ճանաչումն Իսրայելին պատասխանատվությունից չի ազատում․ ՀՅԴ

29 Հունիս 2026 14:58
«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

29 Հունիս 2026 14:55
Сати Спивакова назвала причину госпитализации Владимира Спивакова

Սաթի Սպիվակովան հայտնել է դիրիժորի հոսպիտալացման պատճառը

29 Հունիս 2026 14:41
ԱՄՆ-ն և Իրանը Դոհայում կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը

ԱՄՆ-ն և Իրանը Դոհայում կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը

29 Հունիս 2026 14:20
Ադրբեջանն ու Թուրքիան փախլավայի վերաբերյալ հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ

Ադրբեջանն ու Թուրքիան փախլավայի վերաբերյալ հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ

29 Հունիս 2026 14:07
Ինչու՞ է ԿԸՀ-ն խախտումների վերաբերյալ ահազանգերին արձագանքել քվեարկությունից 4 օր անց

Ինչու՞ է ԿԸՀ-ն խախտումների վերաբերյալ ահազանգերին արձագանքել քվեարկությունից 4 օր անց

29 Հունիս 2026 13:48
Գերմանական Նաումբուրգում Արմավիր քաղաքի անունով ծառուղի է բացվել

Գերմանական Նաումբուրգում Արմավիր քաղաքի անունով ծառուղի է բացվել

29 Հունիս 2026 13:47
ՍԴ-ի նկատմամբ կարող են լինել ճնշումներ, այն միակ վերիշխանական մարմինն է. Վարդևանյան

ՍԴ-ի նկատմամբ կարող են լինել ճնշումներ, այն միակ վերիշխանական մարմինն է. Վարդևանյան

29 Հունիս 2026 13:36
Հետադարձ հիփոթեք ՀՀ-ում և ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը (ուղիղ)

Հետադարձ հիփոթեք ՀՀ-ում և ամուսնու բացառիկ սեփականության իրավունքը (ուղիղ)

29 Հունիս 2026 13:11
Հռետորաբանությունն ազդե՞լ է ընտրողների վրա. ՍԴ դատավորի հարցը՝ ՔՊ-ի անդամներին

Հռետորաբանությունն ազդե՞լ է ընտրողների վրա. ՍԴ դատավորի հարցը՝ ՔՊ-ի անդամներին

29 Հունիս 2026 12:55
Փամբակ գետում հայտնաբերվել է 2 օր որոնվող տղամարդու դին

Փամբակ գետում հայտնաբերվել է 2 օր որոնվող տղամարդու դին

29 Հունիս 2026 11:47
Баку внес в список «нежелательных лиц» проголосовавших против его делегации в ПАСЕ

Բաքուն կոչ է արել Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը

29 Հունիս 2026 11:18
ՍԴ-ն 4-րդ օրն է քննում ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը (ուղիղ)

ՍԴ-ն 4-րդ օրն է քննում ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը (ուղիղ)

29 Հունիս 2026 11:17
Քաղաքական ուժերի ճեպազրույցը ՍԴ-ի դիմաց (ուղիղ)

Քաղաքական ուժերի ճեպազրույցը ՍԴ-ի դիմաց (ուղիղ)

29 Հունիս 2026 10:48
Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթարի հետևանքով 3 մարդ է մահացել

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթարի հետևանքով 3 մարդ է մահացել

29 Հունիս 2026 10:43
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

29 Հունիս 2026 10:39
Վթարի է ենթարկվել և մահացել ՀՀ առողջապահության նախկին նախարարը

Վթարի է ենթարկվել և մահացել ՀՀ առողջապահության նախկին նախարարը

29 Հունիս 2026 10:08
Տարադրամի փոխարժեքը հունիսի 6-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 29-ին

29 Հունիս 2026 09:42
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

29 Հունիս 2026 07:30
Արցախի խորհրդարանը Շվեյցարիայի իշխանություններին ԼՂ հայերի վերադարձի հարցով միջազգային քննարկումներ սկսելու կոչ է արել

Արցախի ԱԺ-ն կստեղծի հանձնաժողով՝ պետմիջոցների օգտագործումն ուսումնասիրելու համար

29 Հունիս 2026 00:10
Եթե դուք ևս պնդում եք խախտումներ, կպանաջե՞ք նոր ընտրություններ. Վարդևանյանը՝ ՔՊ-ին

Եթե դուք ևս պնդում եք խախտումներ, կպանաջե՞ք նոր ընտրություններ. Վարդևանյանը՝ ՔՊ-ին

28 Հունիս 2026 23:59
Ադրբեջանում տեղի ունեցած երկարաշարժն զգացվել է նաև Տավուշում

Թուրքիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

28 Հունիս 2026 23:26
МИД Турции осудил решение Сената Мексики признать Геноцид армян

Թուրքիան «չարամիտ» է անվանել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի քայլը

28 Հունիս 2026 22:30
Դերասնական չէ, կեղծարարական էլ է ստացվում. Վարդևանյանը՝ ԿԸՀ նախագահին

Դերասնական չէ, կեղծարարական էլ է ստացվում. Վարդևանյանը՝ ԿԸՀ նախագահին

28 Հունիս 2026 21:52
Չտեսահսկվող տեղամասերում ընտրախախտումների մեծաքանակ ահազանգեր են ստացվել․ Մելոյան

Չտեսահսկվող տեղամասերում ընտրախախտումների մեծաքանակ ահազանգեր են ստացվել․ Մելոյան

28 Հունիս 2026 21:47
Մոսկվայի «Արմենիա» խանութ-ռեստորանի մի հատվածը կզբաղեցնի «ՎկուսՎիլ» սուպերմարկետը

Մոսկվայի «Արմենիա» խանութ-ռեստորանի մի հատվածը կզբաղեցնի «ՎկուսՎիլ» սուպերմարկետը

28 Հունիս 2026 21:38
Մինչև 300 ընտրող ունեցող տեղամասերից հեռարձակում չի իրականացվել․ ԿԸՀ նախագահը՝ ՍԴ-ում

Մինչև 300 ընտրող ունեցող տեղամասերից հեռարձակում չի իրականացվել․ ԿԸՀ նախագահը՝ ՍԴ-ում

28 Հունիս 2026 20:37
Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ

Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ

28 Հունիս 2026 20:07
Բանավեճ՝ ՍԴ-ում․ Սաֆարյանն ու Օրբելյանը վիճեցին «3 ուժի» շուրջ
Իրավունք

Բանավեճ՝ ՍԴ-ում․ Սաֆարյանն ու Օրբելյանը վիճեցին «3 ուժի» շուրջ

29 Հունիս 2026 15:52

Read moreDetails
Դատարանը մերժել է Քոչարյանի հայցն ընդդեմ Սիմոնյանի
Իրավունք

Դատարանը մերժել է Քոչարյանի հայցն ընդդեմ Սիմոնյանի

29 Հունիս 2026 15:30

Դատարանը մերժել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից (Datalex.am):...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ