Երևանը կողմ է քվեարկել նացիզմի, նեոնացիզմի և ռասայական անհանդուրժողականության ժամանակակից ձևերի հերոսացման դեմ պայքարի մասին բանաձևի ռուսական նախագծին, որը քննարկվել է նոյեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի երրորդ կոմիտեի նիստում, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ շնորհակալ են հայկական կողմին փաստաթղթի համահեղինակ լինելու համար։ Ընդհանուր առմամբ՝ բանաձևին աջակցել է 114 պետություն, իսկ համահեղինակների թիվը հասել է 44-ի։
Դեսպանության գնահատմամբ՝ Հայաստանի աջակցությունը «հատկանշական է Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 80-ամյակի տարում՝ ընդգծելով այն հիշողությունը, որը կապված է նացիզմի դեմ կռված հերոսների հետ»։
Այս տարի Հայաստանն ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ. մայիսի 1-ին Ժնևում երկիրը ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ փուլի շրջանակներում ներկայացրել է ազգային զեկույց, որում անդրադարձել է մարդու իրավունքների ոլորտում ձեռքբերումներին և մարտահրավերներին, այդ թվում՝ հայ ռազմագերիների և անհայտ կորածների հիմնախնդրին:






































