Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հրաժարական է տվել, հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Համապատասխան արձանագրությունն ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Մանուկյանն ընտրվել էր 2021 թվականին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
Նա սեպտեմբերի 19-ին հայտարարել էր Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» կուսակցությանը միանալու իր ծրագրերի մասին։






































