Իրանը հուսով է, որ մոտ ժամանակներս կհաջողվի Ադրբեջանի տարածքով ռուսական գազի մատակարարումներ սկսել, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ «Գազպրոմի» հետ բոլոր հարցերը գրեթե լուծված են:
«Հիմա բանակցությունների մեջ ենք «Գազպրոմի» հետ և հույս ունենք, որ շուտով համաձայնություն ձեռք կբերենք։ Պետք է ընդհանուր լեզու գտնել սակագնի վերաբերյալ։ Եթե այդ հարցն էլ լուծվի, ապա ամեն ինչ գործարկվելու է»,- տեղեկացրել է դեսպանը։
2025-ի հունվարին Մոսկվան և Թեհրանն Ադրբեջանի տարածքով դեպի Իրան գազի մատակարարման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանից Իրան գազատարով մատակարարումներն առաջին փուլում կարող են կազմել 2 մլրդ խորանարդ մետր՝ հետագայում՝ 55 մլրդ խմ հասցնելու հեռանկարով։






































