Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաբուծարանի տանիքում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ահազանգը ՆԳՆ-ն ստացել է այսօր՝ ժամը 10:06-ին։ Դեպքի վայր են մեկնել հինգ հրշեջ-փրկարարական ջոկատ, օպերատիվ խումբ և հերթապահ բժշկական օգնության խմբեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:05-ին, սակայն դեռևս ամբողջությամբ չի մարվել։