Իրանը համաձայնության է եկել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, սակայն դրանց անցկացման ժամկետներն ու վայրը մնում են քննարկման առարկա։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները համաձայնության են եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, եթե մինչև օգոստոսի վերջ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր չլինի։
2025 թվականի գարնանը Վաշինգտոնը և Թեհրանը միջուկային ծրագրի վերաբերյալ անուղղակի բանակցությունների հինգ փուլ են անցկացրել։ Վեցերորդ փուլը չեղարկվեց հունիսի 13-ին Իրանի դեմ Իսրայելի գործողությունների սկսվելուց հետո։ Հուլիսի սկզբին Իրանը դադարեցրել է համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։