«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում են ներկայացրել դատավորներ Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի դեմ:
Փաստաբանը գրության մեջ հիմնավորել է, որ դատավորներն իրենց կայացրած դատական ակտերով ակնհայտորեն հանգեցրել են մարդու իրավունքների հիմնարար խախտումների և դատական իշխանության հեղինակազրկման:
«Հունիսի 18-ից Կարապետյանը կալանավորված է հունիսի 17-ին հրապարակավ ներկայացված հաշվեհարդարի խոստման, Գլխավոր դատախազի հաղորդման և դատավոր արապետյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ»,- նշել է նա։
Փաստաբանը շեշտել է, որ դատավոր Դանիելյանի միջոցով պաշտպանության կողմը զրկվել էր «իրավունքի հետ նվազագույն աղերս չունեցող կալանքի որոշման դեմ արդյունավետ վերաքննության իրավունքից»:
«Այս ամենը կատարվում էր նաև հենց այսօրվա ՀԷՑ-ի դեմ գործողությունների ապահովման նպատակով»,- գրել է Վարդևանյանը։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Ավելի ուշ Կարապետյանը հայտարարել էր նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։
Կարդացեք նաև՝