Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգում ինքնասպան-ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյաներին և անվտանգության աշխատակիցներին։
«Ինքնասպան-ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան մխրճել է զինվորների շարասյան մեջ»,- գործակալությանը հայտնել է պաշտոնյան։
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է հարակից երկու տան տանիք, ինչի հետևանքով վիրավորվել է վեց երեխա։