Հայաստանի մարզերում հունիսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում հունիսի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 28-31 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 23-25 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-24 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 25-28 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 22-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան, հովտային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 26-29 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 30-32 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 30-32 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-31 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 27-30 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 19-22 աստիճան, լեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան։
Արցախում հունիսի 25-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 24 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։