Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել կանադական Վանկուվերում փողոցային փառատոնի ժամանակ ամբոխի մեջ մեքենայի մխրճման հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և տեղի համայնքին՝ Վանկուվերում Լապու-Լապուի օրվա փառատոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։ Բոլոր զոհերին մաղթում ենք ուժ և շուտափույթ ապաքինում»,- ասվում է X սոցիալական ցանցում հայկական արտաքին քաղաքական գերատեսչության արած հայտարարության մեջ։
Ապրիլի 27-ին Կանադայի արևմուտքում տեղի ունեցած վրաերթի հետևանքով 11 մարդ էր զոհվել։ Դեպքը տեղի էր ունեցել Ֆիլիպինների Լապու-Լապուի օրվան նվիրված փառատոնի ժամանակ։ Մեքենան վարել էր Վանկուվերի 30-ամյա բնակիչ, որը նախկինում բժիշկների մոտ էր այցելել հոգեբուժական խնդիրների պատճառով։