Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերվել է արջի քոթոթ, հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Ըստ հաղորդագրության՝ տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։
Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Գորշ արջի՝ մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել է կենդանիների վերականգնողական կենտրոն։