Հայաստանի մարզերում մարտի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում մարտի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15-17 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 9-11 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 11-14 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 11-15 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն, հովտային շրջաններում՝ 14-18 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-15 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 14-17 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 16-18 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 16-18 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 6-10 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 9-13 աստիճան, լեռնային շրջաններում՝ 3-6 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 8-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13-16 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 8-13 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ։