Կադրերի պակասի պատճառով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ առանցքային պաշտոններում նախկին իշխանությունների ժամանակ աչքի ընկած զինվորականների է նշանակում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի աղբյուրները կադրային սովի համատեքստում պատահական չեն համարել ՊՆ-ում վերջին շրջանի նշանակումները, որոնք, ըստ նրանց, նախարարությունում տարակուսելի են համարում։
«ՀՀ գլխավոր զինկոմի պաշտոնակատար է նշանակվել Գևորգ Մխեյանը, նախորդը՝ Արեն Սարգսյանը, որը 2 տարի պաշտոնակատար էր, աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն՝ այդպես էլ պաշտոնի չնշանակվելով։ ՊՆ-ում տարակուսած են Սարգսյանի անսպասելի հեռանալուց, առավել ևս՝ Մխեյանի նշանակումից։ Նա հայտնի է որպես «նախկինների» համակիր, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակներից ՊՆ-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել, երկար տարիներ զբաղեցրել է Գեղարքունիքի զինկոմն էր։ Մխեյանն իր շրջապատում չի թաքցրել, որ երազում է հանրապետության գլխավոր զինկոմ դառնալ»,- հավելել է թերթը։
2024-ի նոյեմբերին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծ, որով նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելու։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն Armenia Today-ին տված հարցարզրույցում նախագիծը կապել էր ՊՆ-ում կադրային խնդիրների հետ։