Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների, իսկ
Լոռիի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հավելել են ծառայությունից։
ՆԳՆ-ից զգուշացրել են, որ վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։